-
09.11.2020|
15:26
Աժ ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել. «Շուրջ երկու շաբաթ առաջ Աժ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու առաջարկով, որը չկայացավ:
-
06.11.2020|
21:17
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նամակով դիմել է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի խորհրդի անդամներին, որտեղ ներկայացրել է Արցախում և Հայաստանի սահմաններին ծավալվող պատերազմական գործողությունները և հույս հայտնել, որ Եվրոպական միության գործընկերները հստակ գնահատական կտան տիրող իրավիճակին:
-
02.11.2020|
09:58
Վրաստանի խորհրդարանական ընտրությունների էկզիտպոլերը և նախնական առաջին արդյունքները վկայում են, որ առաջին տեղում է Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանքը»:
-
29.10.2020|
13:03
Այսօր ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստում, որ նախագահել է Գագիկ Ծառուկյանը, որոշում է կայացվել ԲՀԿ քաղխորհրդի անդամներ՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանին, ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանին, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանին, ԲՀԿ Կանանց խորհրդի համանախագահ Լուիզա Սարգսյանին հրատապ գործուղել Մոսկվա:
-
24.10.2020|
12:26
Կալանքից ազատվելուց հետո՝ երեկ, Գագիկ Ծառուկյանը քաղխորհրդի նիստ է անցկացրել։ Ի՞նչ է պատմել ԲՀԿ առաջնորդը բանտային կյանքից, ինչպե՞ս են կալանավայրում վերաբերվել ընդդիմադիր առաջնորդին. երեկ մեր լրագրողը հարցրել է ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանին։
-
23.10.2020|
21:51
Անազատության մեջ գտնվելու օրերին չի եղել գեթ մեկ վայրկյան, որ ես չմտածեմ ու չանհանգստանամ Արցախի և Հայաստանի անվտանգության, մեր զինվորների կյանքի համար: Թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի սանձազերծած պատերազմին դիմակայելու և թշնամուն արժանի հակահարված տալու համար այսօր անհրաժեշտ է մեզնից յուրաքանչյուրի ակտիվ մասնակցությունը:
-
22.10.2020|
22:36
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փաստաբանների միջնորդությունն ու Ծառուկյանի խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով։
-
20.10.2020|
16:06
Մեկ ժամ առաջ հրավեր ենք ստացել կառավարությունից և մեր կուսակցությունը որոշում է կայացրել, որ երկրորդ հանդիպմանը ևս ՀՀԿ-ն պետք է մասնակցի, կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումից առաջ լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
-
20.10.2020|
16:04
Երեկ վարչապետի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, որից հետո մի շարք արտախորհրդարանական ուժեր, այդ թվում՝ ՀՀԿ-ն, փակ քննարկման ձևաչափով հանդիպեցին Նիկոլ Փաշինյանի հետ։
-
20.10.2020|
16:03
ՀՅԴ-ի համար շարունակում է անընդունելի մնալ տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը՝ հայտարարել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։